Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.01.2025 | 00:03

Բարեխնամ և ամենակալ Աստված` Հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, աղաչում ենք Քեզ` երկարիր աներևույթ Աջդ եւ օրհնիր և Սուրբ Հոգուդ պարգևած սրբությամբ պահիր մեր ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, որպեսզի անարատ մնալով` Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքին: Ուղղիր եւ Քո երկյուղի մեջ հաստատիր նրանց քայլերը, պահելով հնազանդ Քո լուսավոր պատվիրանների մեջ իրենց ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև պարգևիր խաղաղ եւ առանց մեղքի կյանք, որպեսզի հասունանալով և աճելով հասնեն մինչև խոր ծերություն, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, որի հետ օրհնաբանում ենք նաև Քեզ, ով Հայր ամենակալ, կենդանարար Սուրբ Հոգուդ հետ միասին: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Դիտվել է՝ 3243

Մեկնաբանություններ